Աղվեսը

Աղվեսն եկավ բարձըր սարից,Հարցմունք արավ լիքը թառից.Մեծ խորոզ է հարկավոր ինձ.Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։ Աղվեսն հագել քուրքը դեղին,Պըտուտ կուգա շուրջը գեղին.Ջուր կըտըրվեց տատիս լեղին.Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։ Աղվեսն ասավ պառավ տատին.«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։ Աղվեսն եկել, նստել դեզին,Երկար ագին ծըռել վըզին,Աչք է ձըգել մեր խորոզին…Էն գող աղվեսն, ագին … [Read more…]

Ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում» Ջաննի Ռոդարի

Կլավդիոն փոքր տղա է: Մի առավոտ խաղում էր դարպասների մոտ, իսկ փողոցով  կորացած, ձեռնափայտով մի ծերունի էր անցնում՝ ոսկեզօծ ակնոցով: Դարպասների մոտ նրա ձեռնափայտը հանկարծ ընկավ: Կլավդիոն վերցրեց այն և տվեց ծերունուն: Ծերունին ժպտալով ասաց․ — Շնորհակալություն: Բայց գիտե՞ս, ինձ այն այլևս պետք չէ: Ես առանց ձեռնափայտի էլ կարող եմ հանգիստ քայլել: Պահիր այն քեզ, … [Read more…]