Ելք ստուգատես

«Ելք» ստուգատես 

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես եմ ․․․

Ես Դավիթ Բաղդիշյանն եմ: Ծնվել եմ 2014 թվականի հունիսի 16-ին՝  Երևանում: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում։

Ես շա՜տ եմ սիրում լուծել տրամաբանական խնդիրներ, գուշակել հանելուկներ, նաև սիրում եմ լողալ, հեծանիվ վարել, ֆուտբոլ  խաղալ, ինչպես նաև խոհանոցում օգնել մայրիկիս։

Երբ մեծանամ, շատ եմ երազում, դառնալ Ֆուտբոլիստ:

Երբ ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ ընկերոջս հետ դրսում խաղալ։

Ես հպարտ եմ և շատ ուրախ, որ հաճախում եմ Սեբաստացի կրթահամալիր։

Դպրոցում իմ ժամանակը շատ արագ և հետաքրքիր է անցնում։

Իմ անհատական պլանն է՝ «Սովորողի անհատական պլան» ։

ԱնունԱզգանուն – Դավիթ Բաղդիշան

ԴպրոցԴասարան – Արևմտյան դպրոց 3.3 դասարան

Երկարօրյա ծառայություն – չեմ օգտվում

Երթուղու համար և նշեք միակողմանի թե երկկողմանի (ինչպես եմ գալիս դպրոց)– տաքսիով

Տանը լրացուցիչ աշխատանքներ անում եք, թե ոչ – այո

Ընտրության գործունեության խումբ -մարմնակրթություն

Լրացուցիչ խմբակներ –  ֆուտբոլ

Ընկերները 

Իմ ընկերոջ անունը Աշոտ է։ Նա մեր բակից է։ Նա, ինչպես և ես շատ է սիրում ֆուտբոլ խաղալ։

Չի սիրում, երբ իր ընկերներին նեղացնում են։ Մենք լավ ընկերներ ենք, և միասին շատ հետաքրքիր խաղեր ենք խաղում ու լավ ժամանակ ենք անցկացնում։

Իմ ուսումնական տարին ձեռքբերումներն ու դժվարությունները

Այս տարի ես շատ նոր բաներ սովորեցի։ Ինձ համար հատկապես շատ հետաքրքիր էր բայի ժամանակաձևերը, թվականների տեսակները։ Հիմա, երբ ինչ որ բան եմ պատմում կամ լսում, արագ վերլուծում եմ, թե որ ժամանակաձևն  է օգտագործվում։

Դժվարությունների մասին չեմ ցանկանում նշել։

ՄԱՅՐԵՆԻ

 Իմ բլոգում ունեմ «Մայրենի» բաժին, որտեղ տեղադրված են հետաքրքիր փաստեր, հեքիաթներ, պատումներ և հորինուկներ։

Հատկապես ցանկանում եմ առանձնացնել Համբարձման ծեսը, Զատկի տոնը, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։

Խորհուրդ եմ տալիս կարդալ

  • Սասունցի Դավիթը
  • Վարդան Այգեկցու առակները
  • Ջրային կենդանիների մասին
  • Հանրագիտարան փոքրիկների համար

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

 Իմ բլոգում ունեմ «Ես և շրջակա աշխարհ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Ես և շրջակա աշխարհ»-ը առարկայի շրջանակներում մենք սովորեցինք կարևորել ընկերությունը, հոգ տանել բնության մասին։ Հետաքրքիր պատմությունների միջոցով սովորեցինք մեր մարմնի ու շրջապատի մասին։

ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մարմնակրթության ժամին մենք մարզում ենք մեր մարմինը, վազում ենք, խաղերի և մրցույթների ենք մասնակցում։

   ԵՐԳ

Երգի ժամին մենք սովորում ենք ժողովրդական և ծիսական երգեր, պարեր։

 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Իմ բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մենք այս տարի սովորել ենք  սյունակաձև բազմապատկումը, սյունակաձև բաժանումը երկնիշ, եռանիշ և քառանիշ թվերով։

Մաթեմատիկան իմ ամենասիրած առարկան է։ Ես շատ եմ սիրում խնդիրներ լուծել, նաև օգնել իմ ընկերներին։                              

Իմ բլոգը

Իմ բլոգում աշխատում եմ տեղադրել հետաքրքիր նյութեր, պատմություններ։ Փորձում եմ սխալներս ուղղել և խմբագրել, որպեսզի հնարավորինս կոկիկ տեսքի բերեմ։

Ճամփորդությյուն

Ճամփորդել ես շատ եմ սիրում։ Այս տարի մենք գնացել ենք Մեղրաձոր, հաղթահարել ենք Թեժառույքի բարձրունքը։ Մանկական երկաթուղու տարածքը մաքրել  ենք աղբից։

Տեխնոլոգիա/կերպարվեստ

Մենք կերպարվեստի դասին հետաքրքիր և թեմատիկ նկարներ ենք նկարում, թղթից հետաքրքիր պատկերներ ենք ստանում։  Ես գեղեցիկ օդապարիկ եմ պատրաստել և մեր տան սառնարանին մագնիսով փակցրել եմ։ Նաև ունեմ պատրաստած  ամպիկ՝ ծիածանե անձրևով։

Իմ նպատակները

Իմ նպատակներից մեկն է խելացի և հարուստ դառնալը։ Քանի որ ես շատ եմ ցանկանում անտուն մարդկանց և կենդանիներին օգնել։ Չեմ ցանկանում նրաց սոված և աղքատ տեսնել։

Առաջարկում եմ կարդալ

Մանկական հանրագիտարան Տիեզերքի գաղտնիքները։

Իմ ամենասիրելի նկարը «Paint» ծրագրով

Իմ ամենասիրելի հորինուկը

Գնացքը

Լինում է չի լինում, մի գյուտարար է լինում։ Նա ամեն օր մի նոր բան է հորինում։ Նա, մի անգամ, իր ընկերոջ համար, ով շատ էր սիրում սուզվել ծովում, հորինեց մի սարք, որի միջոցով հնարավոր էր ջրի տակ խոսել և ջուր կուլ չտալ։  Սակայն գյուտարարի ամենամեծ երազանքն էր ստեղծել մի արագընթաց գնացք, որը մինչև Լուսին կթռչեր։ Նա օր ու գիշեր աշխատում էր, փորձարկումներ էր անում, բայց դեռ չէր կարողանում բավարար արագություն ստեղծել։ Նրան պետք էր ինչ-որ մի շատ հզոր էներգիա ստանալ, որը շատ մեծ արագությամբ գնացքը կմղեր դեպի երկինք և ապահով մարդկանց կտեղափոխեր դեպի Լուսին։  

 Մի օր էլ նա պատուհանի մոտ նստած մտածում էր իր գյուտի մասին ու, անսպասելի, երկինքը մռայլվեց, ամպրոպ և կայծակ սկվեց։

Գյուտարարը հանկարծ վեր թռավ և  արագ մոտեցավ իր փորձասեղանին, վերցրեց թուղթն ու գրիչը և սկսեց ինչ որ բան գրել, այնուհետև  վերցրեց փոքրիկ գնացքը, զննեց, ժպտաց ու գնաց քնելու։

Առավոտյան նա արդեն գիտեր, թե ինչ է  անելու։

2043 թվականի գարնանը ամբողջ աշխարհը անհամբեր սպասում էր աշխարհի ամենաարագընթաց գնացքի փորձնական թռիչքին դեպի Լուսին, որը հաջողվեց։ Իսկ տասը տարի անց, մարդիկ անվտանգ և ընդամենը մի քանի ժամում  հասնում էին Լուսին և մեծ տպավորություններով հետ վերադառնում։

Գյուտարարը գնացքի արագության համար օգտագործել էր մի քանի անգամ հզորացրած կայծակի էներգիան, առջևից և հետևից հատուկ լազերներով գծվում էր լազերային ուղին, որով ընթանում էր։ Այն կառուցված էր  հրակայուն մետաղից և շատ հարմարավետ կահավորված էր։ Թռիչքի ժամանակ մարդիկ քնում էին հարմարավետ անկողիններում և, երբ տեղ էին հասնում բարձր ազդանշանը արթնացնում էր բոլորին։

Գյուտարարի երազանքը կատարվեց։ Նա ստեղծեց դեպի Լուսին թռչող գնացքը և երջանիկ էր։

Իմ ընտրությամբ գործունեությունը

Իմ ընտրությանմբ գործունեությունը  ֆիզկուլտուրան է։ Այս դասաժամին մենք ֆուտբոլ ենք խաղում և գիմնաստիկա ենք անում։

Ամենամսյա ֆլեշմոբեր

Մենք ամեն ամիս ունենք ֆլեշմոբեր։ Ես ամենաշատը սիրում եմ մասնակցել անգլերենի ֆլեշմոբին։

Отчёт по русскому языку

https://davitstepanyan1.edublogs.org/wp-admin/edit.php?s&post_status=all&post_type=post&action=-1&m=0&cat=6&filter_action=%D4%B6%D5%BF%D5%A5%D5%AC&paged=1&action2=-1

English Report

https://davitstepanyan1.edublogs.org/wp-admin/edit.php?s&post_status=all&post_type=post&action=-1&m=0&cat=5&filter_action=%D4%B6%D5%BF%D5%A5%D5%AC&paged=1&action2=-1

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողներին

Մաղթում եմ հետաքրքիր ընթերցանություն;

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *